ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Կոտայքի մարզի Առինջ գյուղում վրաերթի են ենթարկել 3–ամյա երեխայի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13։30-ի սահմաններում Առինջ գյուղի 25-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Վասպուրական Զոհրաբյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 3-ամյա Արամ Վ-ին»,–գրում է կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ նրան տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։