Աֆղանստանից տարհանում են ՀՀ երկու քաղաքացու. ԱԳՆ

Քաբուլի օդանավակայան
Արտաքին քաղաքական գերատեսչությունում դեռևս չեն պարզաբանում՝ արդյոք նրանք Աֆղանստանի ռեզիդենտ են, թե առաքելության շրջանակում են գտնվում երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ռուսական կողմը Աֆղանստանից Հայաստանի երկու քաղաքացու է տարհանելու։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Աֆղանստանից դուրս կբերվի ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի), ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Աֆղանստանից տարհանում են ոչ միայն ՌԴ-ի, այլև ՀԱՊԿ-ի այլ երկրների քաղաքացիներին. Պեսկով
Չի կարելի թույլ տալ, որ Աֆղանստանից ահաբեկչություն ու թմրանյութեր ներթափանցեն. Լավրով
Օգոստոսի սկզբին թալիբները հարձակվեցին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամմադ Հասան Ախունդը:
Հիշեցնենք` «Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: