ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, որի հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 18։35-ի սահմանում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի են բախվել «Օփել» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Տուժածներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, մինչ բժիշկների հերթապահ խումբը հասել է դեպքի վայր, վթարից տուժած անձանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Մյուս 4–ին տեղափոխել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։