Արոնյանը Հնդկաստանում ընթացող արագ շախմատի մրցաշարի միանձնյա առաջատարն է

Լևոն Արոնյան
Արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում է Լևոն Արոնյանը, կավարտվի նոյեմբերի 19-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեք հաղթանակ է տարել Կալկաթայում ընթացող «Tata Steel Chess India» արագ շախմատի միջազգային մրցաշարի առաջին երեք տուրերում:
Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը (Հայաստան), Լե Կուանգ Լյեմը (Վիետնամ), Սեմ Շենկլենդը (ԱՄՆ), Սանտոշ Վիդիտը (Հնդկաստան), Բաշկարան Ադհիբանը (Հնդկաստան), Պարհամ Մաղսուդլուն (Իրան), Մուրալի Կարտիկեանը, Արջուն Էրիգայսին, Վայշալի Ռամեշբաբուն, Ռամեշբաբու Պրագնանանդհան (բոլորը` Հնդկաստանից):
Սարգիս Սարգսյանը դարձել է հաշմանդամների աշխարհի չեմպիոն
Առաջին երեք պարտիաներում Արոնյանը հաղթել է ամերիկացի Սեմ Շենկլանդին, հնդիկ Սանթոշ Վիդիտին ու նրա հայրենակից Բաշկարան Ադհիբանին:
Արագ շախմատի մրցաշարը կավարտվի նոյեմբերի 19-ին, բլից մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 20-ին ու 21-ին:
Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիային