Պետությունը լիցենզիա կտա, բայց արտադրանքը չի գնի. ինչ է փոխվելու էներգետիկ ոլորտում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են սպասվում 2022թ–ի փետրվարից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2022 թվականի փետրվարից Հայաստանի էներգետիկ շուկայի մի մասը կազատականացվի։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Հանրային ծառայությունները արգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով ՔՊ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում այդ պարագայում փոքր ՀԷԿ–երին։
Ատոմակայանը միացվել է Հայաստանի էներգահամակարգին
«Իրենք ազատ են` միանալու շուկայի առևտրի իրականացման էլեկտրոնային հարթակին և իրականացնելու առևտուր` բոլոր առևտրային կանոններին համապատասխան»,– ասաց Բաղրամյանը` շեշտելով, որ նախկինում պետության կողմից այդ էլեկտրակայաններին տրված էլեկտրաէներգիայի պարտադիր գնման երաշխքը նոր կարգավորումների դեպքում այլևս չի գործելու։
Իսկ պետության կողմից նոր կայաններ կառուցելու արտոնագիր կտրվի ավելի պարզ ընթացակարգով` միայն այն դեպքում, եթե դրանք պետությունից գնման երաշխիք չեն պահանջի ու սեփական ուժերով կիրականացնեն իրենց արտադրած էլեկտրաէներգիայի մեծածախ վաճառքը էլեկտրոնային հարթակում։
Ֆրանսիացիները Հայաստանում նոր տիպի արևային էլեկտրակայան կկառուցեն