Ադրբեջանական խոցված զինտեխնիկան. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Նախարարության հրապարակած տեսանյութում երևում է թշնամու խոցված զինտեխնիկան։
Sputnik
Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հայկական ԶՈւ–ն խոցում ադրբեջանական զինտեխնիկան։
Տեսանյութում երևում է թշնամու` անշեղորեն խոցված զինտեխնիկան։ Ի դեպ, նկատելի է նաև, որ երկու զինտեխնիկա է ոչնչացվում։
Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը
Հիշեցնենք` ՊՆ–ն հայտնել էր, որ այսօր` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Ըստ լրատվամիջոցների` Սյունիքում ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև փոխհրաձգություն է սկսվել Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքի համար։ Փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է, որ հայկական զինված ուժերը լքեն Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:
Պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հայկական կողմը 2 մարտական դիրք է կորցրել, 12 զինծառայողի գերեվարել, իսկ զոհերի ու վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանի դաշնությանը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։