Պետք է ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և չփոխվի՞. Սիմոնյանը` Կարապետյանի մասին

ԱԺ նախագահը նշեց` եթե գլխավոր շտաբի պետին աշխատանքից չեն ազատել, ուրեմն կարիք չի եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է` պաշտպանության նորանշանակ Սուրեն Պապիկյանը մեր պատմության մեջ լավագույն նախարարներից է լինելու։ Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը նման կարծիք հայտնեց` անդրադառնալով պաշտպանական ոլորտում փոփոխություններին։
Հայտնել էինք, որ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից, նախարար է նշանակվել նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ԱԱԾ-ին հարցնում եմ` ի՞նչ է լինելու, ասում են` չգիտենք, թուրքը փակել է. Ճակատենի ղեկավար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այսօր ԱԽ նիստ էր հրավիրել և ասել, որ Կարապետյանին աշխատանքից ազատման որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում:
«Նախարարի հրաժարականը եղել է վարչապետի որոշումը, ինչի մասին Փաշինյանը հայտնել է։ Պապիկյանի նշանակումը շատ ճիշտ եմ համարում»,–ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե Պապիկյանը տիրապետո՞ւմ է ռազմական գիտելիքների` Սիմոնյանը պատասխանեց, թե պետք է տարբերենք զուտ մասնագիտական գիտելիքները, որը շտաբի պետի գործառույթն է, և քաղաքական պաշտոնը, որն էլ նախարարի պաշտոնն է։
Ալեն Սիմոնյանը պնդում է` հայկական զորքը չի նահանջել, բայց 4 դիրքերից դուրս են եկել
Նկատառմանը, որ եթե նախարարն ազատվել է աշխատանքից երեկվա` ադրբեջանական կողմի որոշ հատվածներում ներխուժումի հետևանքով, ապա չպե՞տք է նաև ԳՇ պետն ազատվեր աշխատանքից, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե նման բան տեղի չի ունեցել, ուրեմն` կարիք չկար։
Լրագրողներից մեկի հարցին, թե նորմա՞լ է, որ նման պայմաններում պաշտոնանկություններ են տեղի ունենում` Սիմոնյանը պատասխանեց, թե նորմալ է։
«Բա ինչ, պետք է իրավիճակ լինի, երբ ՀՀ–ին ոչ ձեռնտու տրամաբանություն լինի և որևիցե մեկը, որևիցե բան չփոխվի՞։ Նման բոլոր դեպքերում պետք է արձագանք լինի և ճիշտ քայլեր արվեն, որպեսզի նման բաներից այլևս ապագայում խուսափենք»։
ՊՆ–ն հաստատեց. ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն նախ հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, ժամը 13։00-ի սահմանում ադրեջանական ԶՈւ ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։
Ցերեկային ժամերին իրադրությունը շարունակում էր լարված մնալ։ Սակայն երեկոյան ՊՆ–ն մեկ այլ հաղորդագրություն տարածեց` հայտնելով, որ ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հարաբերականորեն կայունացել է, կրակոցներ չկան։ Ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման նպատակով։ Միաժամանակ ՊՆ–ն վստահեցրել էր` լուրերը, թե սահմանային այդ հատվածում հայկական տարածք ադրբեջանական ԶՈւ զրահատեխնիկա է մտել, չեն համապատասխանում իրականությանը։