Մի քանի օր տեղումների մի սպասեք. եղանակի տեսություն

Աշունը Երևանում
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից և հավելում, որ քամին հյուսիսարևելյան է` 2-5 մ/վ արագությամբ:
Վեներան Այծեղջյուրում է. սիրո և կարիերայի հորոսկոպ` կենդանակերպի բոլոր նշանների համար
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Գիշերային ժամերին ամենացուրտը կլինի Շիրակի և Սյունիքի որոշ հատվածներում, որտեղ ջերմաստիճանը կիջնի մինչև -10, իսկ ցերեկային ժամերին` Գեղարքունիքում և Արագածոտնում, որտեղ կգրանցվի +5...+8 աստիճան։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նոյեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 15–ի գիշերը կլինի 1 աստիճան ցրտից մինչև 1 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +11....+13 աստիճան։
Ռիսկի խմբում եք. ԱՆ-ն կոչ է անում շաքարային դիաբետ ունեցողներին պատվաստվել COVID-19-ի դեմ