ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը այսօր երկար հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։ Նշվում է, որ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար», - ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական այլ հարցեր, խոսել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարից, Բելառուսի սահմանին տիրող դրությունից, Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ անձնական շփումները: