Ինչ տեսք ունեն Գորիսի ու Կապանի միջև մեկուսացված գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհները
Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից անցակետեր տեղադրելուց հետո Սյունիքի մարզի 3 գյուղեր՝ Որոտանը, Շուռնուխն ու Բարձրավանը, հայտնվել են մեկուսացման մեջ։ Հիմա ՀՀ իշխանությունները վերանորոգում են այլընտրանքային՝ Խոտ-Որոտան ու Բարձրավան-Տանձավեր ճանապարհները։
Sputnik1 / 17
Շինարարական աշխատանքներ Խոտ-Որոտան ճանապարհին
2 / 17
Շինարարները լայնացնում ու ամրացնում են ճանապարհը
3 / 17
Շինաշխատանքներին ներգրավված է հատուկ տեխնիկա
4 / 17
Երկու լիարժեք ճամփաշերտեր կլինեն
5 / 17
Շինարարության ավարտի ժամկետները չեն նշվում
6 / 17
Կատարվել են գրեթե կես ճանապարհի (5-6 կմ) հողագործական աշխատանքները
7 / 17
Այժմ սա Որոտան տանող միակ ճանապարհն է, որով կարելի է անցնել միայն ամենագնացով
8 / 17
Որոտանից Շուռնուխ տանող ճանապարհը Խոտ գյուղի կողմից
9 / 17
Բարձրավան-Տանձավեր ճանապարհը միանում է Գորիս-Կապանին այլընտրանք Շինուհայր-Տաթև-Կապան ճանապարհին
10 / 17
Ճանապարհը կօգնի ապաշրջափակել մյուս բնակվայրերից կտրված Բարձրավան գյուղը
11 / 17
Այստեղ ճանապարհը գործնականում զրոյից է կառուցվում՝ անտառներով ու սարերով
12 / 17
Աշխատանքները նախատեսվածից երկար կտևեն ու մեծ ջանքեր կպահանջեն
13 / 17
Այստեղով ամեն մի ամենագնաց չի անցնի
14 / 17
Ճանապարհը եզերող կանաչ բացատներում արդեն ձյուն կա
15 / 17
Մինչ շինարարության սկիզբն այստեղով զբոսաշրջային երթուղի էր անցնում
16 / 17
«Նիվան» այն քիչ ավտոմեքենաներից է, որ կարող է անցնել այս ճանապարհով
17 / 17
Տարվա եղանակներն այս ճանապարհին հերթափոխում են միմյանց
Հիմնական ուժերը կենտրոնացված են քիչ թե շատ բարվոք վիճակ ունեցող Խոտ-Որոտան ճանապարհի վերանորգման վրա։ Այն կառուցվել է դեռ խորհրդային տարիներին, բայց երկար ժամանակ չի օգտագործվել։
Նշենք, որ Գորիս-Կապան հիմնական ճանապարհին ադրբեջանցիները սեպտեմբերի 9-ին ոստիկանական հենակետ, իսկ նոյեմբերի 10-ին՝ մաքսակետ են տեղադրել։ Երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ճանապարհով։
Նոյեմբերի 15-ի կեսգիշերին ադրբեջանական մաքսակետ է տեղադրվել նաև Ճակատեն-Կապան ավտոճանապարհին։