Հայաստանում 28-ամյա ծննդկանը մահացել է կորոնավիրուսից

Հիվանդանոց
Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. 28–ամյա կինը հետծննդյան 11-րդ օրը մահացել է կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը։
Տեղեկացվում է, որ 28 տարեկան 37-38 շաբաթական հղիի մոտ հայտնաբերվել է COVID-19: Կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ։ Նա մահացել է հետծննդյան 11-րդ օրը:
Կեսարյան հատման ճանապարհով ծնված երեխայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
ՀՀ–ում կորոնավիրուսի դեմ ավելի քան մեկ միլիոն պատվաստում է կատարվել
Նշենք, որ նոյեմբերի 8–ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ գիշերը կորոնավիրուսից հղի է մահացել։
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 378-ով և դարձել 329 341: Մեկ օրում գրանցվել է 39 մահ։