Չինաստանն անհատույց օգնություն կտրամադրի Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը

Հայկական կողմը բարձր է գնահատել Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվականը։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր կնքվեց
Նշվում է, որ հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, իսկ չինական կողմից՝ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։ Համաձայնագիրը նախատեսում է ՉԺՀ կառավարության կողմից անհատույց օգնության տրամադրումը` Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման նոր տաղավարի նախագծի և այլ փոխհամաձայնեցված նախագծերի իրականացման շրջանակներում:
Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ կնվիրի
Ստորագրման արարողությանը մասնակցում էր նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
ԱԳ նախարարի տեղակալը և Չինաստանի դեսպանը ստորագրման արարողությանն ընդառաջ կայացած հանդիպման ընթացքում, բարձր գնահատելով Հայաստանում իրականացված տեխնիկատնտեսական ծրագրերի մասով ՉԺՀ կառավարության օժանդակությունը, մտքեր են փոխանակել հնարավոր նոր ծրագրերի վերաբերյալ: