ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Քլիվլենդի բժշկական կենտրոնի մասնագետները կապ են հայտնաբերել քնած ժամանակ շնչառական խանգարումների և կորոնավիրուսային վարակի դեպքում մահվան վտանգի միջև, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բժիշկներն ուսումնասիրել են հիվանդանոցի մոտ 5400 բուժառուների տվյալները։ Վերլուծության ժամանակ հաշվի են առնվել նաև ուղեկցող գործոնները, ինչպիսիք են սրտի և թոքերի հիվանդությունները, քաղցկեղն ու ծխելը:
Մասնագետները պարզել են, որ քնած ժամանակ թթվածնաքաղցը 31 տոկոսով մեծացնում է հոսպիտալացման հավանականությունը և մահացությունը COVID-19-ի դեպքում: Ընդ որում, այդ պաթոլոգիայի և SARS-CoV-2-ով վարակման բարձր հավանականության միջև նրանք կապ չեն գտել։