Մոսկվայի գերեզմանատանը կտեղադրվի Արմեն Ջիգարխանյանի հուշարձանը

Համացանցի ռուսական տիրույթում սկսել են խիստ քննադատել Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանը` ասելով, որ նման չի, արտիստն արժանի չէր նման բանի և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանն այսօր՝ դերասանի մահվան տարելիցի օրը, կտեղադրվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը: Տեղեկությունը հաղորդում է Interfax-ը:
Հուշարձանի հեղինակ Միքայել Սողոյանի խոսքով՝ հուշարձանի վրա աշխատանքներն իրականացվել են ամբողջ տարվա ընթացքում։ Դրան մասնակցել են նաև Ջիգարխանյանի ընկերները, ընտանիքի անդամները, ինչպես նաև թատրոնի ներկայացուցիչները։
Ջիգարխանյանին հանգիստ չեն թողնում. ընկերը մեկնաբանել է գերեզմանի շուրջ բարձրացած աղմուկը
«Արձանը գրանիտից է։ Արմեն Բորիսովիչը ներկայացված է արդեն պատկառելի տարիքում, կարծում եմ` հենց այդպես է նրան մեծամասնությանը հիշում։ Այս կերպարը Վլադիմիր Մայակովսկու թատրոնի բեմադրության մեջ Էդվարդ Ռադզինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ» ներկայացման նրա շատ նշանակալի դերերից մեկն է»,- ասել է Սողոյանը։
Քանդակագործը պատմել է, որ Ջիգարխանյանին ճանաչել է մանկուց։
1 / 5
Արմեն Ջիգարխանյանի որդին` Ստեփանը, Վագանկովյան գերեզմանատանը հոր արձանի բացման արարողության ժամանակ (14 նոյեմբերի, 2021թ.). Մոսկվա
2 / 5
Արմեն Ջիգարխանյանի որդին` Ստեփանը, Վագանկովյան գերեզմանատանը հոր արձանի բացման արարողության ժամանակ (14 նոյեմբերի, 2021թ.). Մոսկվա
3 / 5
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանի բացման արարողությունը Վագանկովյան գերեզմանատանը (14 նոյեմբերի, 2021թ.). Մոսկվա
4 / 5
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանի բացման արարողությունը Վագանկովյան գերեզմանատանը (14 նոյեմբերի, 2021թ.). Մոսկվա
5 / 5
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հուշարձանի բացման արարողությունը Վագանկովյան գերեզմանատանը (14 նոյեմբերի, 2021թ.). Մոսկվա
«Մենք այդ մարդու հետ առնչվել ենք ամբողջ կյանքում, քանի տարի ես ինձ հիշում եմ, նույնքան հիշում եմ Արմեն Բորիսովիչին։ Ես շատ լավ հիշողություններ կան Մայակովսկու թատրոնի հետ կապված, ինձ համար այդ պատերը սրբազան էին և այն դերերը, որոնք նա այնտեղ խաղում էր, անշուշտ, վառ և հզոր է»- հավելել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցի ռուսական տիրույթում խիստ սկսել էին քննադատել Ջիգարխանյանի գերեզմանին տեղադրվելիք հուշարձանը` ասելով, որ նման չի, արտիստն արժանի չէր նման բանի և այլն։ Արմեն Բորիսովիչի խորթ որդին՝ Ստեփան Ջիգարխանյանը, հավանություն էր տվել նախագծին։
«Ժամադրված էի Ջիգարխանյանի հետ». դերասանի նախկին կինը ցուցադրել է «պատմական» զգեստը
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 14–ին, 85 տարեկանում։ Հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսվեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։