ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik.Սյունիքի մարզի Կապան վարչական շրջանում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշներ են գրանցվել։ ՀՀ ԿԸՀ–ն ՏԻՄ ընտրությունների մասնակցության տվյալներ է հաղորդել ժամը 17:00-ի դրությամբ։
Ըստ այդմ` ժամը 17:00-ի դրությամբ
Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 17326 ընտրող կամ ընտրողների 54,75 տոկոսը:
Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 4092-ը կամ 30,69 տոկոսը:
Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 162 հոգի կամ 23,86 տոկոսը:
Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 394 ընտրող կամ 19,20 տոկոսը:
Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27,31 տոկոսը:
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 38,38 տոկոսը կամ 31010 մարդ:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Հայաստանի մի շարք համայնքներում։ ՏԻՄ համամասնական ընտրություններ են Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։
Կապանում ընտրություններին մասնակցում են «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Դավիթ Դանիելյանը։
Իջևանում ընտրություններին մասնակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը ղեկավարում է Արթուր Ճաղարյանը։
Ստեփանավանում ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Հարություն Ղարագյոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։