Համապետական ծառատունկի շրջանակում Երևանում տնկվել է շուրջ 1000 տնկի

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում մասնակցեց ծառատունկի «Հայանտառի» Երևանի անտառպետության տարածքում (14 նոյեմբերի, 2021թ.). Երևան
Ընդհանուր առմամբ նախաձեռնության ընթացքում` 2020 թվականին ու 2021 թվականի առաջին կեսին, տնկվել է 702 280 ծառ, նախատեսվում է տնկել ևս 250.000-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երևանի անտառպետության տարածքում մեկնարկած համապետական ծառատունկի ընթացքում Երևանի անտառտնտեսության տարածքում տնկվել է 1000 տնկի։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում մասնակցեց ծառատունկի «Հայանտառի» Երևանի անտառպետության տարածքում (14 նոյեմբերի, 2021թ.). Երևան
«Ծառատունկին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, նախարարության կենտրոնական ապարատը և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցները։ Այն իրականացվում է «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում»,- նշել է Հակոբյանը։
Ամբողջ ծառատունկի ընթացքում նախատեսվում է տնկել 250 հազար ծառ։
Ընդհանուր առմամբ նախաձեռնության ընթացքում, 2020 թվականին ու 2021 թվականի առաջին կեսին տնկվել է 702 280 ծառ։
Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: 2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը, որոշել է 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ:
Հայաստանում համապետական ծառատունկ կանցկացվի. ինչպես մասնակցել միջոցառմանը
«10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը տրվեց այս տարվա ապրիլի 10-ին։ Առաջին 1000 ծառը տնկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։