Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել

Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև ընտրական հանդիպումը կկայանա Երևանի Հանրապետական մարզադաշտում։
Sputnik
Հայաստանի ազգային հավաքականը վերջին մարզումն է անցկացրել ԱԱ-2022-ի ընտրական փուլի վերջին տուրի ՝ Գերմանիայի թիմի հետ խաղից առաջ: Տեղեկությունը` տեսանյութին կից, ներկայացրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Ինչպես խաղալ Գերմանիայի հավաքականի դեմ. Արամայիս Տոնոյանի «դեղատոմսը»
Նշենք, որ Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև ընտրական հանդիպումը կկայանա Երևանի Հանրապետական մարզադաշտում, նոյեմբերի 14–ին:
Հիշեցնենք, որ նախավերջին տուրում Խոակին Կապառոսի սաները սեփական խաղադաշտում 0:5 հաշվով պարտվեցին Հյուսիսային Մակեդոնիային: