ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Շուշիի մոտ անցակետում տեղի ունեցած պայթյունի տեսագրությունը հայտնվել է համացանցում, այն հրապարակել է SisMasis Telegram ալիքը։
«Այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ներքևի հատվածում։ Այս հատվածում նոյեմբերի 8-ին սպանված Մարտիկ Երեմյանի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նրանց վրա նռնակ է շպրտել»,-ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։
Բացի այդ, ադրբեջանական Telegram ալիքներում արդեն տեղեկություններ են հայտնվել նռնակը նետած տղամարդու ձերբակալության մասին։ Sputnik Արմենիան հրապարակել է ձերբակալության տեսագրությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ճանապարհը փակ է։ Հետո Արցախի ոստիկանությունից նախարարությունից հայտնել էին, որ ճանապարհն արդեն բաց է և շուտով կներկայացվեն միջադեպի մանրամասները։