Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը բացասական կլինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 13-15-ը, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Ծամոնի նման պատվաստանյութ, կենսաբանական հավելումներ. ռազմական գիտնականներն ընդդեմ COVID-ի
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիսարևելյան է, 2-5 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի գիշերը կնվազի ևս 4-6 աստիճանով:
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում նոյեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում նոյեմբերի 13–ի գիշերը կլինի 1-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +10...+13 աստիճան։
Շվեդիան վերացրել է մուտքի արգելքը ՀՀ պատվաստված քաղաքացիների համար