ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. Time ամսագիրն ավանդաբար ներկայացրել է տարվա լավագույն հայտնագործությունները։ Կարճ ցանկում են հայտնվել արևային ակնոցները, որոնցից կարելի է զանգեր կատարել և երաժշտություն լսել, «Հետ դեպի ապագա» ֆիլմից սպորտային կոշիկներն ու կորոնավիրուսի դեմ աշխարհում ստեղծված բոլոր պատվաստանյութերը։
Ամենամյա ցանկում մի քանի տասնյակ գյուտ կա, հիմնականում դրանք գաջեթներնեն, որոնք ընտրվել են ըստ կատեգորիաների։ Օրինակ, «Հավելվածներ և սոֆթ» բաժնում հեղինակներն առաջին տեղում դրել են գովազդ չունեցող Neeva որոնողական համակարգը։
«Վիրտուալ իրականություն» բաժնում հաղթել են Google Maps լրացուցիչ իրականության ռեժիմով վիրտուալ ակնոցները։ Սպառողական էլեկտրոնիկայի շարքում լավագույն գաջեթներ են դարձել Paper Shoot–ի կողմից արտադրված լուսանկարչական ապարատները, Samsung–ի նոր սմարթֆոնը, խելացի սելֆի–ձողը և սմարթ–ակնոցները, որոնցով կարելի է զանգեր կատարել և երաժշտություն լսել։ Կից կատեգորիաների թոփերում են հայտնվել եռաչափ ֆոտոշրջանակը, Roborock S7 ռոբոտ–փոշեկուլը, Apple–ի նոր պրոցեսորն ու «Հետ դեպի ապագա» ֆիլմից ֆուտուրիստական սպորտային կոշիկները։
Լրագրողները առողջապահական ոլորտում լավագույնների ցանկում առաջինը ներառել են մալարիայի և կորոնավիրուսի դեմ աշխարհում արտադրված բոլոր պատվաստանյութերը։
Անցած տարի Time–ը լավագույն հայտնագործություններ էր ճանաչել PlayStation 5 և Xbox Series X խաղային կոնսոլները, ինչպես նաև Samsung Sero հեռուստացույցն ու մի քանի այլ գաջեթներ։