Ռուս արտիստները Հյուսիսային պողոտայում ֆլեշմոբ են կազմակերպել

Սևծովյան նավատորմի երգի ու պարի համույթն օրերս ռուս խաղաղապահների համար համերգ է տվել Ստեփանակերտում, իսկ այնուհետև՝ Երևանում ՝ հայ զինծառայողների համար։ Նրանք որոշել են ուրախացնել նաև մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին։
Sputnik
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի երգի ու պարի համույթի մասնակիցներն այսօր երեկոյան ֆլեշմոբ են կազմակերպել Երևանի Հյուսիսային պողոտայում:
Սկզբում երգիչները կատարել են «Կատյուշա» երգը։ Կադրերում երևում է՝ ինչպես են պատահական անցորդները պարում այդ հայտնի երգի ներքո: Այնուհետև հնչել է «Լեգենդար Սևաստոպոլ» երգը։
Օրերս համույթը եղել է Ստեփանակերտում, որտեղ ելույթ է ունեցել ռուս խաղաղապահների համար։ Այնուհետև նրանք ժամանել են Երևան և պաշտպանության նախարարությունում համերգ տվել Հայոց բանակի զինվորների և սպաների համար։