Փրկություն սրտի ու անոթների համար․ չիայի սերմերը օգտագործվում են հնագույն ժամանակներից

Չիայի սերմ
Այս սերմերը ռեկորդային քանակությամբ օգտակար հանածոներ և վիտամիններ են պարունակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. USDA-ի տվյալներով` չիայի սերմերը սպիտակուցի, ճարպերի, ածխաջրերի և դիետիկ մանրաթելերի լավ աղբյուր են, պարունակում են կալցիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում, ցինկ, մագնեզիում, վիտամիններ C, E և A, ինչպես նաև B խմբի վիտամիններ: Այդ սերմերն առողջության ամրապնդման համար օգտագործվել են հնագույն ժամանակներից, գրում է «Московский комсомолец» պարբերականը։
Չիան օգնում է կարգավորել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և ապահովել էներգիայի մշտական հոսքը։ Արյան մեջ շաքարի ավելի դանդաղ ազատումը կարող է նպաստել օրգանիզմի բջիջների օպտիմալ յուրացմանը, գրում է Journal of Food Science and Technology ամսագիրը՝ վկայակոչելով հետազոտություններից մեկը:
Բժիշկներն ասել են՝ ինչու չի կարելի 6,5 ժամից շատ քնել
Չիայի սերմերի օգտագործումը բարձրացնում է «լավ» խոլեստերինի (HDL) և տրիգլիցերիդների մակարդակը, ինչպես նաև նվազեցնում է ընդհանուր խոլեստերինի մակարդակը: Բացի այդ, սերմերը համարվում են սրտի համար օգտակար սնունդ, քանի որ պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ:
Չիայի սերմերը նաև կարողանում են «ճնշել» չարորակ բջիջների որոշ տեսակները։
ScienceDirect-ը գրում է, որ սննդակարգում չիայի սերմերի պարբերաբար ընդգրկումն արյան բարձր ճնշման վրա կարող է այնպիսի ազդեցություն ունենալ, ինչպես հիպերտոնիայի սովորական դեղամիջոցները: Երկրորդ տեսակի շաքարախտով տառապող անձանց մոտ էլ չիան կարող է կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։