ԿԳՄՍՆ-ն բուհերին առաջարկում է անցնել առկա ուսուցման

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին:
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):
Հեռավար կրթության անցնելը չպետք է լինի պարտադրաբար. ուսանողները մնացին հեռախոսների հույսին
Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
Հիշեցնենք, որ հայաստանյան բուհերն ու քոլեջները հեռավար ուսուցման էին անցել հոկտեմբերի 26-ից։