Հայտնի է վաղաժամ ծերությունից օրգանիզմը պաշտպանելու պարզ եղանակը

Девушка группы поддержки
E վիտամինն անվանում են «կանացի», այն պաշտպանում է վաղաժամ ծերությունից
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Սննդաբան Օլգա Չունտոնովան ՌԻԱ Նովոստիին պատմել է, ինչու է E վիտամինը «կանացի» կոչվում և ինչպես օրգանիզմում լրացնել այդ վիտամինի պակասը։
«E վիտամինն իսկապես հաճախ անվանում են «կանացի վիտամին»։ Այն պաշտպանում է օրգանիզմը վաղաժամ ծերանալուց և օգնում առողջ երեխա ունենալ։ E վիտամինի պակասը վերարտադրողական ֆունկցիայի խանգարումների է հանգեցնում», – նշել է փորձագետը։
«Օրգանիզմում այդ վիտամինի պակասը հիմնականում արտահայտվում է մկանային դիստրոֆիայով, ինչպես նաև շարժումների կոորդինացիայի խանգարումներով, և ինչը պակաս կարևոր չէ` տեսողության վատացմամբ։ Մաշկը կորցնում է էլաստիկությունը, մազերը դառնում են խամրած և սկսում կոտրատվել», – հավելել է Չունտոնովան։
Արխիվային լուսանկար
Գիտնականները բացահայտել են՝ որ ըմպելիքն է արագացնում ծերացումը
Սննդաբանը նշել է Е վիտամին պարունակող մթերքները` նուշ, բրոկոլի, սաղմոն, բուլղարական պղպեղ, ցորենի սերմերի յուղ, ավոկադո։
«Վիտամինը կարելի է ընդունել որպես կանխարգելիչ միջոց` բացառելով D վիտամինի հետ միաժամանակյա օգտագործումը։ Իսկ ահա А և С վիտամինները, ընդհակառակը, համատեղելի են Е վիտամինի հետ։ Այն չեն նշանակում էպիլեպսիայի ժամանակ», – եզրափակել է մասնագետը։