Արագ շախմատի աշխարհի առաջնությունում Արոնյանը հաղթանակով է մեկնարկել

Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Քառորդ եզրափակչում հայ գրոսմայստերը կմրցի չինացի շախմատիստ Դին Լիրենի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել արագ շախմատի աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է առցանց, տեղեկանում ենք Chess.com-ի ֆեյսբուքյան էջից։
Առաջնության 8-րդ տուրում Արոնյանը 15:12 հաշվով հաղթել է ց ռուս գրոսմայստեր Դանիիլ Դուբովին։
Առաջին թիմայինն առանց Արոնյանի. մեկնարկում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը
Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի չինացի Դին Լիրենի հետ, որը պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:
Հավելենք, որ արագ շախմատի առաջնությանը մասնակցում են 16 ուժեղագույն շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 8-ից դեկտեմբերի 19-ը, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար: