12 տարեկան երեխայի 4 մատներն անդամահատվել են շան հետ խաղալիս

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Արխիվային լուսանկար
Պլաստիկ վիրաբույժները 10-ժամյա վիրահատության արդյունքում կարողացել են վերականգնել երեխայի մատները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գևորգ Դերձյանը Facebook-ում հայտնել է, որ հիվանդանոց է ընդունվել 12 տարեկան երեխա՝ ձեռքի չորս մատների ամպուտացմամբ (անդամահատված):
Դեպքը տեղի է ունեցել շան հետ խաղալիս: Կենդանին վզկապի փոխարեն կապված է եղել պողպատե մետաղալարով, որի մյուս ծայրը փաթաթված է եղել երեխայի մատներին, վազելու ժամանակ այն ձգվել է, ինչի հետևանքով տղայի չորս մատները կտրվել են:
Կրկեսում կարող են վայրի կենդանիներ չլինել․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել
«Երեխան տասը ժամ վիրահատվել է, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի պլաստիկ վիրաբույժները կատարել են ձեռքի մատների ռեպլանտացիա»,– հայտնում են ԲԿ–ից:
Մասնագետները զգուշացնում են` նման սարսափելի դեպքերից խուսափելու համար տանը կամ բակերում պահվող կենդանիների համար օգտագործել հատուկ նախատեսված վզկապներ: