«Թեղուտ մայնինգ» ընկերությունը լրացուցիչ աշխատանքներ է իրականացրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, հանքի արդյունահանումը շարունակելու հետ մեկտեղ ընկերությունն ամրապնդում է պոչամբարի պատվարը, որպեսզի խոնավացումից կամ հնարավոր ստորգետնյա ցնցումներից փլուզման վտանգ չառաջանա:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարը
© Sputnik / Aram Nersesyan
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, անցյալ տարի կրկին հստակեցվել են պոչամբարի անվտանգության պարամետրերը՝ հաշվի առնելով թե՛ շինարարական նորմերը, թե՛ Հայաստանի նոր սեյսմիկ քարտեզը, որն անցյալ տարի կազմել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտը: Ներկայում Թեղուտի հանքավայրը համարվում է 0,3 g (համեմատաբար ցածր ռիսկայնության) գոտի, սակայն պատվարը նախագծվել և կառուցվել է ավելի վաղ գործող չափորոշիչներին համապատասխան՝ պաշարի նորմատիվային գործակցով, այն է՝ 0,2 g (այդ գործակիցների մասին առավել մանրամասն՝ այստեղ։
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
© Sputnik / Aram Nersesyan
Նախագծման և շինարարության ժամանակ հաշվի է առնվում ոչ միայն ստատիկ ծանրաբեռնվածությունը (թե ինչպես է պոչաթափոնների զանգվածը ճնշում ամբարտակի վրա), այլև հնարավոր դինամիկ ծանրաբեռնվածությունը (երկրաշարժի ժամանակ հողի հնարավոր ցնցումների դեպքում):
Բացի այդ, բուլղարական և ռուսական նախագծային կազմակերպությունները («Գեոտեխմին» և «Մեխանոբր») պոչամբարի կառուցվածքի վերաբերյալ առաջարկությունները կազմել են այնպես, որ ջուրը (խոնավ պոչերում) չափից շատ չմոտենա պատվանդանին և դրա փլուզման վտանգ չստեղծի:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչամբարը
© Sputnik / Aram Nersesyan
Ջուրը բաց թողնելու համար պատնեշի ներքևի շերտը (ֆիլտրացիոն պրիզման) կազմված է ավազի և մանրախճի խառնուրդից, որի միջով անցնում է ջուրը։ Այնուհետև պատնեշն աստիճանաբար կառուցվում է հանքի տարածքից վերցրած դատարկ (մետաղներ չպարունակող) ժայռային ապարից։
Բացի այդ, պատնեշը լրացուցիչ բեռնվում է ուրիշ տեղից բերված հողով։ Ծրագրի համաձայն՝ պատնեշը 80 մետրով բարձրացնելու համար (ծովի մակարդակից 720 մետր բարձրությունից մինչև 800 մետր) հաջորդ տարի պատնեշին կավելացվի մոտ մեկուկես միլիոն տոննա լրացուցիչ բնահող։
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
© Sputnik / Aram Nersesyan
Պահպանվում է աև պոչերի չոր շերտի բավարար լայնությունը։ Սկզբում պոչամբար է գնում խոնավ, դեռ չչորացած ավազը (դա հանքանյութն է, որից հանել են պղինձն ու մոլիբդենը)։
Դրա և ամբարտակի միջև գտնվում է արդեն չորացած ավազի շերտը, որն ամբարտակը պահպանում է խոնավեցումից։ Մակերևույթին այն չորանում է (ջրի գոլորշիացման հաշվին), բայց խորքում խոնավ է մնում (մոտավորապես այնպես, ինչպես սոսնձի բաց տարայում չոր թաղանթի տակ խոնավ շերտ է մնում)։
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում պոչամբարի պատվարի կառուցումը
© Sputnik / Aram Nersesyan
Ուստի կարևոր է, նախևառաջ, որ խոնավ ավազները բավականաչափ հեռու լինեն ամբարտակից, երկրորդ՝ որպեսզի չոր ավազի շերտը բավականաչափ լայն և խորը լինի, իսկ խոնավ ավազը դրա տակ մնա պոչամբարի ներքևի հատվածում, որտեղ ջուրը հեռացնելու համար դրենաժային գետնուղի կա։
«Մեխանոբրի» մասնագետները ընկերությանը խորհուրդ են տվել ընդլայնել պոչամբարի, այսպես կոչված, «լողափը», այսինքն՝ արդեն չորացած ավազի գոտին՝ 150-ից դարձնելով 250 մետր։ Մենք, մեր հերթին, այն արդեն 900-ի ենք հասցնում»,-պարզաբանում է Նալիվայկոն։
Բացի այդ, հավելել է նա, հանքի մասնագետները հետևում են պոչամբարի այսպես կոչված դեպրեսիոն կորին, այսինքն՝ վերևի չոր ավազների և ներքևի խոնավ ավազների միջև ջրային սահմանին։
«Յուրաքանչյուր 20 մետրը մեկ պատնեշի լանջն ի վեր տեղադրվել են պիեզաչափական հորեր, որոնք արձանագրում են, որ դեպրեսիոն կորը չի փոխվում։ Տեղադրվել են նաև մարկշեյդերական հորատանցքեր, որոնց միջոցով մենք հետևում ենք, թե արդյոք հողը «սողում է» պոչամբարի վրա։ Նման բան չի եղել անգամ 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներից հետո, որպիսիք եղել են մեր տարածաշրջանում։ Տվյալներ վերցնում են ամսական առնվազն չորս անգամ»,-ավելացրեց Նալիվայկոն։
Խոնավ պոչերը ոչ միայն ամբարտակից բաժանել են 900 մետր «լողափով», այլև տեղակայել են այն պատնեշից ներքև՝ 2° անկյան տակ, որպեսզի ջուրը վերևից ներքև՝ դեպի պատնեշը չհոսի։ Ընկերությունը ծրագրում է հանքաքարի պաշարների վերահետախուզում և դասակարգում անցկացնել (ըստ առանցքային միջազգային ստանդարտներից մեկի՝ JORC-ի)։
Генеральный директор компании "Техут майнинг" Владимир Наливайко
© Sputnik / Aram Nersesyan
Պոչամբարի վիճակի վերաբերյալ տվյալներին հետևում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը ղեկավարում է քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը։ Խումբը պարբերաբար տեխնիկական տեղեկատվություն է ստանում պոչամբարի վիճակի վերաբերյալ և պարբերաբար տեսչական ստուգումներ իրականացնում ԼՀՖ-ում:
Строительство дамбы хвостохранилища на Техутском медно-молибденовом месторождении
© Sputnik / Aram Nersesyan
Հիշեցնենք, որ Թեղուտի հանքավայրում արդյունահանվում են պղնձի և մոլիբդենի հանքաքարեր, արտադրվում են հանքային խտանյութեր: 2021 թ․-ի 9 ամիսների արդյունքներով ընկերությունը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում զբաղեցնում է 7-րդ տեղը: Teghout Mining ընկերության բաժնետերերն են ՎՏԲ բանկը, ինչպես նաև երկու մասնավոր անձ։