Անդրեյ Կոց. ՌԻԱ Նովոստի
Ամերիկացիները, ինչպես երևում է, որոշել են երկար ժամանակով հաստատվել Սև ծովում։ Քանի դեռ Վեցերորդ նավատորմը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին պատրաստվում է անդրադարձնել «ռուսական ագրեսիան», Վաշինգտոնում կոչ են անում վերանայել Մոնտրոյի կոնվենցիան, որպեսզի կտրուկ ավելացնեն ռազմական հզորությունը տարածաշրջանում: Այն մասին, թե դա ինչի դա կարող է հանգեցնել՝ ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Մանևրների նպատակը
Ռազմածովային վարժանքները գլխավորում է Վեցերորդ նավատորմի ֆլագմանը՝ «Բլյու Ռիջ» տիպի «Մաունթ Ուիթնի» կառավարման առաջատար նավը, որը 2014թ․-ից ի վեր արդեն երրորդ անգամ է Սև ծով մտնում: Սա, ըստ էության, «լողացող» շտաբ է, որը բաղկացած է ամենաժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքերից, կապի և հետախուզության միջոցներից։ Այս նավից հրամանատարությունն օպերատիվ կերպով մարտավարական տեղեկատվություն է ստանում, որն անհրաժեշտ է ամբողջ միավորումն արդյունավետ կառավարելու համար։
Ֆլագմանին ուղեկցում են «Արլի Բերք» տիպի «Պորտեր» հրթիռային էսկադրոնային ականակիրը և «Ջոն Լենթհոլ» լցանավը։ Խմբավորմանն աջակցում են տարածաշրջանային դաշնակիցների նավերը, իսկ օդից պաշտպանում է Եվրոպայի ռազմակայաններում տեղակայված ամերիկյան ավիացիան։ Այդ թվում՝ B-1B ռազմավարական ռմբակոծիչները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սահմանների մոտ ԱՄՆ-ի ոչ պլանային զորավարժություններն ապակայունացնող է համարում։ «Նպատակներից մեկը Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է,-պարզաբանել են գերատեսչությունում: Հաշվի առնելով, որ զորավարժության ընթացքում, բացի ամերիկյան ՌԾՈւ-ից, նախատեսվում է կիրառել մարտավարական, պարեկային և ռազմավարական ավիացիա, ինչպես նաև Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի զինված ուժերի զորակազմեր, ակնհայտ է ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրությունը՝ Կիևի կողմից հարավ-արևելքում ուժային լուծում պատրաստելու դեպքում»:
Սև ծով ամերիկյան նավերի մուտքին մեդիայում «գնդակոծությունների» մի ամբողջ շարք է նախորդել։ Հոկտեմբերի վերջին Politico ազդեցիկ պարբերականը «սենսացիա» է հրապարակել․ Կրեմլը զորք է կուտակում Ուկրաինայի սահմանին՝ ակնհայտորեն լիամասշտաբ ներխուժում ծրագրելով։ Որպես ապացույց հրապարակել են Ելնիի շրջանում ռազմական տեխնիկայի արբանյակային լուսանկարները։ Ճիշտ է, մոռացել են տեղեկացնել, որ Սմոլենսկի մարզի այս քաղաքից մինչև Ուկրաինա ուղիղ գծով ավելի քան 250 կիլոմետր է: Արևմտյան մյուս լրատվամիջոցներն էլ անմիջապես տարածեցին սադրիչ լուրը։
Նոյեմբերի սկզբին Մոսկվա է ժամանել ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը։ CNN-ի պնդմամբ՝ այցի նպատակն է «Կրեմլին զգուշացնել, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում Է Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի ավելացմանը»: Հավանաբար, հետախուզության ղեկավարը նույնքան վատ է աշխարհագրությունից, որքան Politico-ի լրագրողները։
Նույն ախտը, ինչպես երևում է, Պենտագոնին էլ է վարակել։ «Մենք շարունակում ենք հետևել Ռուսաստանի արևմտյան շրջաններում և Ուկրաինայի շուրջ ռուս զինվորականների անհանգստացնող տեղաշարժերին,-արտահայտվել է ԱՄՆ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին,- Ռուսաստանին կոչ ենք անում հստակեցնել իր մտադրությունները, թե ինչ են նրանք անում այնտեղ իրականում»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս ամենը ֆեյք-արշավ է անվանել։ Սակայն Արևմուտքում հակառուսական հռետորաբանության թափանիվը վաղուց է գործի դրվել, իսկ այն կանգնեցնող չկա։ Օրերս ամերիկացի հանրապետական կոնգրեսականներ Մայք Ռոջերսն ու Մայք Թըրները հայտարարեցին Ուկրաինայում մահաբեր զենք տեղադրելու և Սև ծով մարտական նավեր ուղարկելու մասին՝ «ագեսիան զսպելու և հակադարձելու համար»։
Ամբոխ հավաքել
Մոնտրյոյի 1936 թ․-ի կոնվենցիայի համաձայն՝ Սև ծովում ոչ Սևծովյան որևէ պետության ռազմական նավերի ընդհանուր տարողությունը խաղաղ պայմաններում չի կարող գերազանցել 30 հազար տոննան։ Վեցերորդ նավատորմի ներկայիս խմբավորումը հազիվ է տեղավորվում այդ սահմանաչափի մեջ։ Հենց իրավաբանական սահմանափակումների պատճառով էլ ամերիկացիները մինչև հիմա ոչ մի անգամ Բոսֆորի վրայով չեն անցկացրել գլխավոր հարվածային ուժը` 80 հազար և ավելի տոննա ջրատարողությամբ ատոմային ավիակիրները։
Վաշինգտոնին դա ակնհայտորեն ձեռնտու չէ։ Այնտեղ շատ լավ հասկանում են, որ նույնիսկ ամենաժամանակակից երեք նավերը հազիվ թե հաղթեն Ռուսաստանի Սևծովյան նավատորմին, որը վայելում է Ղրիմում տեղակայված հզոր միջտեսակային խմբավորման աջակցությունը։ Ամերիկացիները հազիվ թե համարձակվեն ուղղակիորեն խախտել Մոնտրյոյի կոնվենցիան, համենայնդեպս՝ խաղաղ ժամանակներում։ Սակայն կան նաև այլ տարբերակներ։
Այսպես, ԱՄՆ-ի ազդեցիկ The Hill պարբերականը, որն ուշադրությամբ կարդում են կոնգրեսականները, հրապարակել է ռազմածովային ուժերի լեյտենանտ-կոմանդեր Բրայան Հարինգթոնի «Ամերիկան և ՆԱՏՕ-ն պետք է դիմակայեն Սև ծովում Ռուսաստանի գերիշխանությանը» հոդվածը:
Հեղինակը խոստովանում է, որ Ղրիմում և Սևծովյան նավատորմի նավերում տեղակայված «Բաստիոն» և «Կալիբր» հրթիռային համալիրները, ինչպես նաև լուրջ ավիացիոն խմբավորումը Մոսկվային թույլ են տալիս պահել այսպես կոչված հասանելիության արգելքի գոտու (Anti-Access/Area Denial, A2AD) լայն տարածություն:
Պենտագոնում նկատի ունեն այն տարածաշրջանները, որտեղ ամերիկյան զորքերը չարդարացված բարձր կորուստներ կկրեն ուղիղ զինված հակամարտության դեպքում։
A2AD-ը կարելի է ճեղքել միայն կրակային միջոցների զգալի թվային և տեխնոլոգիական գերազանցության շնորհիվ: Հարինգթոնն առաջարկել է շրջանցել Մոնտրյոյի կոնվենցիայի սահմանափակումները։
Թող Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր, որն ուժեղ ռազմական նավատորմ ունի, Սև ծով ուղարկի երկու-երեք վիմպել։ Նա կարծում է, որ նման միավորումը գրեթե անպարտելի կդառնա։
Պատասխանելու հնարավորություն կա
Միջազգային պայմանագրերի նման լկտի անտեսումն աննկատ չի մնա։ Ռուսաստանը դա կգնահատի որպես տարածաշրջանային պատերազմի ուղղակի նախապատրաստություն։
Իսկ այն կարող է շատ արագ վերաճել համաշխարհայինի՝ հաջորդող հրթիռա-միջուկային էնդշպիլով։ Վաշինգտոնում և Բրյուսելում, այնուամենայնիվ, հազիվ թե վճռեն սրացման գնալ։ Սակայն Սև ծովում ռուսական սահմանները շոշափելու փորձերը հաճախակի կդառնան։
«Այդպիսի ստուգումներում ու արշավներում նրանք մենակ չեն։ Հաջորդը, ինչպես հասկանում ենք, զորավարժություններ են նախատեսվում մեր հարևանների՝ վրացական նավատորմի և ուկրաինական նավատորմի հետ միասին։ Դե մենք էլ ենք զորավարժություններ անցկացնում և կշարունակենք անցկացնել»,-այսպես է Վեցերորդ նավատորմի այցելությունը մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Իսկապես, ի պատասխան Արևմուտքի երկրների ռազմածովային զորավարժություններին, Ռուսաստանն ամեն անգամ սեփական զորավարժություններն է կազմակերպում։ Այսպես, օրերս «Ադմիրալ Էսսեն» ֆրեգատը զորավարժություններ է անցկացրել ավիացիոն և հրթիռային հարվածից Սևծովյան նավատորմի նավերի տեղակայման պաշտպանության ուղղությամբ: Վիմպելը ուղեկցել և զենիթային միջոցներով հաջողությամբ ոչնչացրել է բոլոր ուսումնական թիրախները։
Բացի այդ, Սև ծով են դուրս եկել հականավային միջոցները՝ «Եյսկ» և «Կասիմով» նավերը։ Սևծովյան սուզանավերի մարտական աշխատանքը գաղտնի է պահվում։ Բայց կարելի է չկասկածել, որ Հարավային ռազմական շրջանին կցված 636․3 «Վարշավյանկա» նախագծի վեց դիզել-էլեկտրական սուզանավերն օր ու գիշեր հետևում են բոլոր նրանց, ովքեր փորձում են զենք զնգզնգացնել։