Նոր տեսահոլովակ` «Իմ լռություն». երկար դադարից հետո Անի Քրիստին խախտել է լռությունը

Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Երաժշտությունը՝ Արսեն Գրիգորյանի։
Sputnik
Երգչուհի Անի Քրիստին երկար դադարից հետո իր երկրպագուներին է ներկայացնում «Իմ լռություն» երգի տեսահոլովակը։
Տեսահոլովակն արդեն հասանելի է Youtube-ի երգչուհու ալիքում։
Անի Քրիստին Instagram-ի իր էջում օրեր առաջ հայտնել էր, որ տեսահոլովակ է նկարահանվել «Իմ լռություն» երգի հիման վրա (այն հանդիսատեսին է ներկայացվել 2017 թվականին, – խմբ․)։
«Ցավդ տանիմ, Արցախ». երգիչ Անդրեն նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երկրպագուները Instagram-ում շնորհավորել են Անի Քրիստիին ու հայտնել, որ սիրով ու անհամբեր սպասել են այդ օրվան։
Երգի բառերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը։ Տեսահոլովակը նկարահանել է Արթուր Մանուկյանը։