ՀՀ տարբեր մարզերում ձյուն է տեղում

ՀՀ է ներխուժել Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշում են ԱԻՆ-ից։
«Գագ ջան, մի' արա, ախպերս»․ սպասվում է ձյուն ու ջերմաստիճանի նվազում
Հիշեցնենք` ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացրել էին, որ նոյեմբերի 11-ին ՀՀ է ներխուժել Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտիներում առաջիկա օրերին սպասվում են ձյան առատ տեղումներ։