Երասխում ադրբեջանական ԶՈւ կողմից խոցված ուղղաթիռի օդաչուների հիշատակին հուշարձան է բացվել

Այնտեղ, բացի զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանից, լինելու է նաև մատուռ, ինչպես նաև Ա․ Ս․ Գրիբոյեդովի անվան «Զոհված զինվորներին» կոչվող թանգարան։
Sputnik
Երասխում ադրբեջանական զինուժի կողմից ՄԻ-24 ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձան է բացվել։
«Հիշատակի բլուր» հուշահամալիրը կհավերժացնի զոհվածներ՝ անձնակազմի հրամանատար Յուրի Իշչուկի և ավիացիոն տեխնիկայի ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինի հիշատակը։
Անձնակազմից միայն մեկին է հաջողվել հրաշքով ողջ մնալ՝ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինին։
Ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է Հայաստանի և Ռուսաստանի վրա. Վաղարշակ Հարությունյան
Sputnik Արմենիայի թղթակիցները եղել են «Միր» միջազգային մարդասիրական հիմնադրամի նախաձեռնությամբ կառուցվող ապագա հուշահամալիրի տարածքում։ Այնտեղ, բացի զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանից, լինելու է նաև մատուռ, ինչպես նաև Ա․ Ս․ Գրիբոյեդովի անվան «Զոհված զինվորներին» կոչվող թանգարան։
Հուշահամալիրում կգործի նաև «Ավանգարդ» երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության ուսումնամեթոդական կենտրոնը։
Ադրբեջանական ԶՈւ-ն 2020 թ․ նոյեմբերի 9-ին խոցել է ռուսական ՄԻ-24 ուղղաթիռը, որն ուղեկցում էր Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի շարասյունը, որն ուղևորվում էր ՀՀ Սյունիքի մարզ։ Ուղղաթիռը խոցվել է ռազմական գործողությունների գոտուց հեռո։