Ձմեռը շտապում է. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Այսօր Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ` ձյան տեսքով։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ինչ չի կարելի անել առավոտյան. այս 4 սննդային սովորությունները կրճատում են կյանքը
Մասնավորապես՝ ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Եղանակի կանխատեսում
Երևանում նոյեմբերի 11-ին սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այսօր ցերեկը՝ +6-ից +8, երեկոյան՝ +2-ից +4 աստիճան։