Դժբախտ պատահար Շիրակի Հովիտ գյուղում. 30-ամյա տրակտորիստը մահացել է

Տրակտոր. Արխիվային լուսանկար
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել տրակտորի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Անցած գիշեր` կեսգիշերին մոտ, դժբախտ պատահար է տեղի ունեցել Շիրակի մարզի Հովիտ գյուղում։
Ինչպես հայտում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, գյուղի ցանքատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս շրջվել է «Kirovets K-700» մակնիշի տրակտորը։
Սպանություններ Երևանում. մահացածներից մեկը քրեական աշխարհում հայտնի «Քանաքեռցի Տույն» է
Վարորդը` 30-ամյա Ս. Կ.–ն տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել տրակտորի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։