Որո՞նք են առողջության համար ամենաանվտանգ քաղցրավենիքները

Գրեթե բոլոր քաղցրավենիքները, որոնք վաճառվում են խանութներում, պարունակում են ռաֆինացված շաքար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Դիետոլոգ Յուլյա Պոլովինսկայան ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե որ քաղցրավենիքները չեն վնասում առողջությանը:
Նրա խոսքով՝ սննդակարգում համարձակորեն կարելի է ներառել բնական քաղցրավենիք՝ պաստիլ և մարմելադ՝ առանց շաքարի։ Օրգանիզմին անհրաժեշտ է նաև գլյուկոզա, որը բավարար քանակությամբ պարունակում են հատապտուղները, մրգերը և չրերը:
Դիետոլոգն ասել է` ում չի կարելի չափից շատ խնձոր ուտել
Մասնագետը հիշեցրել է, որ գրեթե բոլոր քաղցրավենիքները, որոնք վաճառվում են խանութներում, պարունակում են ռաֆինացված շաքար, որը միայն վնասում է օրգանիզմին։

«Շաքարը չճանաչված թմրանյութ է, որը կախվածություն է առաջացնում։ Այն բարձրացնում է ինսուլինի մակարդակը արյան մեջ, որի արդյունքում օրգանիզմը կուտակում է ճարպային պաշարներ։ Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են տառապում գիրությունից, ճարպակալումից (մոլորակի յուրաքանչյուր երկրորդ չափահաս մարդը) և շաքարային դիաբետից (մոլորակի յուրաքանչյուր տասներորդ մարդը»,– հայտնել է Պոլովինսկայան։

Նա հավելել է, որ շաքարախտից մահացությունը չորրորդ տեղում է աշխարհում։
Ճապոնացի բժիշկը բացատրել է, թե ինչպես է դիետան հանգեցնում որովայնի մեծացման