Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել

Փող
ԱԱԾ–ն ամփոփել է 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իր ստորաբաժանումների կատարած աշխատանքներն ու պետական իրավասու մարմիններին փոխանցված նյութերի արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. 2021 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին է փոխանցվել 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ-ն` հավելելով, որ դրանց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 217 քրեական գործ։
ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատից խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը
Նույն ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտը, ըստ ենթակայության այլ մարմիններին է փոխանցել 149 քրեական գործ, որից 127-ը՝ ՀՀ քննչական կոմիտե, 14-ը՝ հատուկ քննչական ծառայություն, 8-ը՝ ՀՀ ՊԵԿ:
«Միայն նշված 149 քրեական գործերով՝ ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 20 մլրդ 967 մլն դրամ և 18 880 դոլար։ Դրանից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 20 մլրդ 809 մլն դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի հարազատից խոշոր չափերով գումար հափշտակելու հերթական դեպքը
Զուգահեռաբար, նույն ժամանակահատվածում ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է ընդհանուր առմամբ 264 քրեական գործ։ Հարուցված և քննված քրգործերով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 24 մլրդ 607 մլն դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 24 մլրդ 378 մլն դրամ: Նշվածներից վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 566 մլն դրամը։