Սյունիքի մարզում ՊՆ ծառայողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողները վթարի են ենթարկվել, որի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Սարգիս Զ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երեխաներ են տուժել
Վթարի հետևանքով վարորդը` Սարգիս Զ.-ն և նրա ուղևորները` Սյունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Հարութ Մ.-ն և 50-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ Ճանապարհին Դավիթ Հ.-ն գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ վիրավորները և մահացածը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում: