Սյունիքի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է. Սանոսյանն ամփոփում է 100 օրը

Կապան–Տաթև ճանապարհ
Ճանապարհաշինության բնագավառում կատարվածը հիմնականում ընթացիկ աշխատանքներ են եղել, որոնք այժմ էլ շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև- Աղավնո հատվածի ասֆալտապատումն արդեն ավարտվել է և փաստացի այլընտրանքային ճանապարհն ամբողջությամբ պատրաստ է։
Այս մասին այսօր, պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա ընդգծեց, որ ճանապարհաշինության բնագավառում ընթացիկ աշխատանքներ են հիմնականում եղել, դրանք շարունակվում են։
Ուզում ենք բահերով ավազ ցանելու պրակտիկայից դուրս գալ. ճանապարհները կսպասարկվեն հավելվածով
«Սյունիքի մարզում՝ Տաթև-Լծեն ավտոճանապարհը, ինչպես նաև մի շարք համայնքներում՝ Շուռնուխ, Որոտան, Բարձրավան, ճանապարհներ են կառուցվում։ Այս պահին կարևոր ենք համարում նաև Սիսիան-Քաջարան հատվածի հետ կապված աշխատանքները. կառավարության որոշում կա, համաձայն որի այդ ճանապարհի կառուցումը դիտվեց որպես առաջնահերթություն»,- ասաց Սանոսյանը։
Նշենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի Տաթև-Աղվնո հատվածը սկսել է ասֆալտապատվել, քանի որ տևական ժամանակ է` Ադրբեջանը խիստ կանոններ է սահմանել իրանական բեռնատարների համար, որոնք հատում են հայ-իրանական սահմանը և մտնում Հայաստան։ Ադրբեջանական կողմը բեռնատարների վարորդներից նաև տուրք են պահանջում։
Երևանի վարորդների համար գլխացավանք դարձած դիտահորերը հավասարեցնում են ճանապարհներին
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը դեռ 2021 թվականի սեպտեմբերին հայտարարել էր, որ Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի Տաթև-Աղվնո գրունտային հատվածը կասֆալտապատվի ու 43 կիլոմետրանոց այդ ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի նոյեմբերի վերջին։ Ճանապարհը կապելու է Սյունիքի` 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքները Կապանին ու Մ–2` մինչև Իրանի սահման հասնող միջպետական ճանապարհին։ Սյունիքի այլընտանքային ամբողջ` 79 կմ–անոց ճանապարհի կառուցումը կարժենա շուրջ 9.5 մլրդ դրամ։