«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը կկալանավորվի

Արա Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը` Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը Քասախ համայնքին միլիոնների վնաս է պատճառել. տեսանյութ
«Առաջին ատյանի դատարանը մերժել էր Արա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը դատախազի ներկայացրած բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը»,- նշեց Թադևոսյանը։
Նշենք, որ Արա Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (պաշտոնեական կեղծիքը) և 315․2-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)։