Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Նիստը տեղի է ունենում միջազգային ռազմական կենտրոնում, որը ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի մասնագետները վերջերս համապատասխանեցրել են 20-րդ դարի առաջին կեսի պատմական տեսքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։ Տեղեկությունը հյատնում է ՌԻԱ Նովոստին:

«Համատեղ աշխատանքի տարիների ընթացքում ստեղծվել է վստահելի հարաբերությունների մթնոլորտ, որը նպաստում է ԱՊՀ երկրների զինված ուժերի փոխգործակցության նոր ուղղությունների ամրապնդմանն ու զարգացմանը», - նիստի բացմանն ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Նա նշել է, որ խորհրդանշական է, որ հանդիպումը կազմակերպության 30-ամյա հոբելյանին ընդառաջ է տեղի ունենում։ Ռուս նախարարի խոսքով՝ պաշտպանության նախարարների խորհրդի ձևաչափը հնարավորություն է տալիս ընդլայնել գործընկերության շրջանակն ու արդյունավետ որոշումներ կայացնել՝ ի շահ ԱՊՀ-ի ռազմական անվտանգության ապահովման:
Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա
«Վստահ եմ, որ խորհրդի այսօրվա նիստը նույնպես կառուցողական մթնոլորտում կանցնի, իսկ դրա արդյունքները կնպաստեն մեր պետություններում խաղաղության ու կայունության պահպանմանը», - ավելացրել է Շոյգուն:
Ավելի վաղ նախարարները ծաղիկներ էին դրել Մոսկվայի Ալեքսանդրյան այգում Անհայտ զինվորի հուշորձանին ու մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմի ճակատներում զոհված զինվորների հիշատակը:
ԱՊՀ իրավապահները միասին կպայքարեն ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ
Նիստից առաջ ռազմական համագործակցության թանգարանում հրամանատարներին ցույց են տվել Բրեստի ամրոցի պաշտպանության, 28 հերոսների սխրանքի, Դնեպրի համար մարտերի, Սևաստոպոլի պաշտպանության , Բեռլինի գրավման ու 1945 թվականի հունիսի 24-ի Հաղթանակի զորահանդեսի հետ կապված փաստաթղթերի բնօրինակները:
Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունները:
ԱԺ-ն վավերացրեց ԱՊՀ շրջանակում կիբեռհանցագործությունների դեմ պայքարի համաձայնագիրը
Նիստը տեղի է ունենում միջազգային ռազմական կենտրոնում, որը ՌԴ պաշտպանության նախարարության ռազմաշինարարական համալիրի մասնագետները վերջերս համապատասխանեցրել են 20-րդ դարի առաջին կեսի պատմական տեսքին, ինչպես նաև այստեղ գրասենյակներ են կահավորել ԱՊՀ երկրների պատվիրակությունների համար: