Ինքնասպանությո՞ւն, թե՞ անզգուշություն. Գյումրիում 4–րդ հարկից 32-ամյա տղամարդ է ընկել

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացի է ընկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Շտապօգնության կայանից հայտնել են, որ քաղաքացուն «տրավմատիկ շոկ, պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ինքնասպանության փորձ Երևանում. տղամարդը սպառնում էր ցած նետվել պատշգամբից. տեսանյութ
Նույն տեղեկությունը ստացվել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատ։
Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Մուշի բաժին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է:
Գյումրիում աղջիկը մորը հոգեմետ դեղեր է տվել, ապա ինքն է ինքնասպանության փորձ արել
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ, 32-ամյա Գեղամ Ք.-ն է:
Տեղի ունեցածն ինքնասպանություն է, անզգուշություն, թե դժբախտ պատահար, պարզ կլինի նախաքննության ընթացքում: