Բոլոր ժամանակներում պաշտոնական Անկարան տարբեր պաշտոնյաների մակարդակով հանդես է եկել բազմաթիվ հայտարարություններով, հրապարակոմներով ընդդեմ հայկական սփյուռքի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
Աբրահամյանի կարծիքով` նույն տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Հայաստանի և Թուրքիայի առաջին դեմքերի` դրական ազդակների մասին փոխադարձ հայտարարությունները։ Ըստ նրա` դրական ազդակներ ասելով Թուրքիան նկատի ունի առնվազն Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումը և Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը։
«Եթե ՀՀ իշխանությունները պատասխանում են դրական ազդակներով, դա նշանակում է, որ մենք նաև կզրկվենք այն կապող օղակից, որը կա Հայաստանի և սփյուռքի մեջ։ Սփյուռքում ապրում են ցեղասպանված հայ ժողովրդի սերունդները, որոնք իրենց պայքարն ավելի քան 100 տարի տարել են այս խնդրի հետ կապված»,- նշեց Աբրահամյանը։
Թուրքագետի խոսքով` ավագ եղբոր թելադրանքով վերջին տարիներին Հայաստանը սփյուռքից անջատելու գործընթացին միացել է նաև Ադրբեջանը։
Նշենք, որ վերջին շրջանում Անկարան արշավ է սկսել ընդդեմ հայկական սփյուռքի՝ շեշտելով,, թե դրսում հարմարավետ տեղավորված՝ այն թշնամություն է սերմանում և թույլ չի տալիս, որ Հայաստանը կարգավորի հարբերությունները հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Մինչդեռ, ըստ թուրքական գծի, կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար․ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են խաղաղությանը, Հայաստանի իշխանությունների կողմից էլ դրական ազդակներ կան։