Իլոն Մասկը 2 օրում ռեկորդային գումար է կորցրել Twitter-ում իր հարցման պատճառով

Ներդրողները սկսել են Tesla-ի բաժնետոմսերը վաճառել գործարարի նախաձեռնած հարցումից հետո. նա հետաքրքրվել է Twitter-ի օգտատերերից՝ արժե՞ արդյոք, որ վաճառի ձեռնարկությունում իր բաժնեմասը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի - Sputnik. Մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի ակտիվների գինը երկու օրում 50 մլրդ դոլարով նվազել է Tesla ընկերության բաժնետոմսերի անկման պատճառով, որն արդեն երկու օր է` շարունակվում է։ Տեղեկությունը հյատնում է Bloomberg-ը:
Մասկը մեկ օրում 20 միլիարդ է աշխատել և դարձել պատմության մեջ ամենահարուստ մարդը
Twitter-ում Իլոն Մասկի հարցումից հետո Tesla-ի բաժնետոմսերը էժանացել են 12 տոկոսով՝ ցույց տալով տարվա սկզբից եղած ամենամեծ մեկօրյա անկումը: Նոյեմբերի 9-ի սակարկությունների փակման տվյալներով՝ Tesla-ի բաժնետոմսերը 1023,5 դոլար արժեին։
Սա Bloomberg Billionaires Index ինդեքսի պատմության մեջ ամենամեծ երկօրյա անկումն է ու ամենամեծ մեկօրյա անկումը՝ չհաշված Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի 36 մլրդ դոլարի անկումը 2019 թվականին նրա ամուսնալուծությունից հետո:
Հանգստյան օրերին Մասկը Twitter-ի բաժանորդների հարցում է կազմակերպել՝ արդյո՞ք նրան չարժե վաճառել Tesla-ի բաժնետոմսերի 10 տոկոսը:
Մասկը կրկին Բեզոսից առաջ է անցել ամենահարուստ մարդկանց ցանկում. որքան է նրա կարողությունը
Հետո լուրեր տարածվեցին այն մասին, որ նրա եղբայրը՝ Քիմբալը, հենց հարցումից առաջ 109 մլն դոլարի բաժնետոմսեր է վաճառել։

«Նոյեմբերի 9–ի առավոտյան Insider հրատարակությունը հաղորդել է, որ ներդրող Մայքլ Բերրին ասել է, որ Մասկը, հնարավոր է, ուզում է վաճառել բաժնետոմսերը, որ փակի իր անձնական պարտքերը»,– նշում է գործակալությունը:

Ի դեպ, քվեարկության մասնակիցների մեծամասնությունը կողմ է քվեարկել բաժնետոմսերը վաճառելու գաղափարին։