ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր դարձնելու անհրաժեշտության մասին: Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին։
Նրա խոսքով՝ COVID-19-ը հաղթելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի բնակչության 70-75 տոկոսը պատվաստում ստանան։
«Դրա համար, իհարկե, տվյալ դեղը պետք է մտցվի պատվաստումների ազգային օրացույցի մեջ։ Իսկ պատվաստումը պետք է պարտադիր լինի»,- ասել է Գինցբուրգը։
Կենտրոնի ղեկավարը կարևորել է նաև բնակչության հետ տեղեկատվական աշխատանքը:
Ավելի վաղ ռուսական բիզնեսի ներկայացուցիչներն առաջարկել էին պատվաստումը պարտադիր դարձնել։ Կրեմլում ասել են, որ առայժմ որոշում չի կայացվել, ու պետք է հետևել, թե ինչպես կզարգանա կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը:
Պատվաստումը մնում է կորոնավիրուսի դեմ պաշտպանվելու ամենահուսալի միջոցը։ Ծանր հիվանդների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստվածները 0,03 տոկոսից պակաս են, հիվանդանոցներում հիվանդների ճնշող մեծամասնությունը պատվաստում չի ստացել:
Սեպտեմբերի վերջին ԱՀԿ-ում հայտարարել էին SARS-CoV-2-ից մահացության ու պատվաստումից հրաժարվելու կապի մասին։