ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը խոսվել է գերիների վերադարձի ու Շուշիի մոտ հայի սպանության մասին

Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Ինչպես հայտնում են ԱԺ–ից, հանդիպման ընթացքում Կոնջորյանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը: Խոսվել է նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով հոկտեմբերի 8-ին Շուշիի մոտակայքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ, ևս 3–ը` վիրավորվել։
ին Թրեյսիին
Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը:
Լին Թրեյսին նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ տարբեր ոլորտներում, իսկ միջխորհրդարանական համագործակցության ձևաչափն էապես կարող է նպաստել արդյունավետ փոխգործակցության խորացմանը:
Արցախի ԱԳ նախարարը Շուշիի միջադեպը որակել է ահաբեկչություն և բացատրել Բաքվի նպատակը
Հիշեցնենք` նոյեմբերի 8-ին, ժամը 15։00-ին, Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի մուտքի մոտակա խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել ջրամատակարարման խողովակների վրա շինարարական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են 4 քաղաքացիական անձինք. մեկը մահացել է, երեքը՝ վիրավորվել։