ԵՐԵՎԱՆ, 9 նեյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-11-ն աստիճանաբար կնվազի գիշերը 4-5, ցերեկը՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում նոյեմբերի 9-ին, 10-ի գիշերը, 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում նոյեմբերի 9–ի գիշերը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17....+19 աստիճան։