Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին (9 նոյեմբերի, 2021թ․). Երևան
ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանքերը գործադրել համագործակցության խորացման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, հայտնում են փոխվարչապետի մամուլի ծառայությունից:
Փոխվարչապետը շնորհավորել է Նաթիա Նացվլիշվիլիին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում:
ՀՀ ԱԳ նախարարը հրաժեշտ է տվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին
ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին:
Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ: