ԵՄ–ն չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի կողքին. Կլաար

Թոյվո Կլաար. Արխիվային լուսանկար
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարծում է, որ չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի կայուն խաղաղության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը հայտարարել է, որ Եվրամիությունը չլուծված խնդիրները կարգավորելու հարցում կանգնած է Հայաստանի և Ադրբեջանի կողքին: Նա թվիթերյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով 44-օրյա պատերազմի մեկ տարելիցին։
«Այսօր բոլոր նրանց հիշատակի օրն է, որոնք սպանվել և տուժել են ավելի քան 30 տարի տևած հակամարտության ընթացքում: Չլուծված հարցերը պետք է կարգավորվեն, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները միասին առաջ շարժվեն դեպի համապարփակ և կայուն խաղաղության: ԵՄ–ն կանգնած է ձեր և տարածաշրջանի կողքին»,–գրել է նա։
Հայ ժողովրդի թիկունքում գործարքներ չեն լինելու. ՌԴ դեսպանը` ապաշրջափակման մասին
Մեկ տարի առաջ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ակտիվ ջանքերի շնորհիվ ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունը` հրադադարի հաստատման մասին։