Արթուր Ղազինյանին կրկին չընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալ

Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ բազմաթիվ հարցեր ունի Ղազինյանի թեկնածությունա առաջադրած Սեյրան Օհանյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական՝ 11-րդ անգամ ընդդիմության ներկայացուցիչ Արթուր Ղազինյանին չընտրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Նիստը նախագահող, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե կուզեր, որ Սեյրան Օհանյանը ներկա լիներ նիստին, քանի որ նա է առաջադրել Ղազինյանի թեկնածությունը, և շատ հարցեր ունի Օհանյանին:
«Անկախ շահարկումներից». Արծրուն Հովհաննիսյանը համաձայնել է հանձնաժողովի փորձագետ դառնալ
«Ճիշտ է, միտինգներում կարելի է տեսակետներ հայտնել, բայց հանձնաժողովի նիստերն իրենց պարտադիր պահանջներն են թելադրում», - ասաց նա:
Հիշեցնենք, որ իշխանական պատգամավորները Ղազինյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել դեռ առաջին` օգոստոսի 31-ի նիստի ժամանակ՝ և այդպես մյուս 9 անգամներին։
Ընդդիմադիր խմբակցությունը, սակայն, հրաժարվում է այլ թեկնածու առաջադրել։