Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում մասնակցելու է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 9-ին մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախարարը մասնակցելու է նոյեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։
Sputnik Ադրբեջանն էլ հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես մեկնել է Մոսկվա։ Վերջինս նույնպես մասնակցելու է վերոնշյալ նիստին։
Արշակ Կարապետյանն այցելել է Արցախի դիրքեր և Սյունիքի Սև լճի տարածք
Նշենք, որ սա Արշակ Կարապետյանի՝ նախարարի պաշտոնում չորրորդ աշխատանքային այցն է Մոսկվա։ Նա երկու անգամ Մոսկվա էր մեկնել օգոստոսին։ Առաջին այցը օգոստոսի 10-ին էր՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Այդ այցի ժամանակ Շոյգուն խորհրդանշական նվեր՝ դաշույն էր հանձնել Կարապետյանին՝ ասելով. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Երկրորդ այցը օգոստոսի 22-ին էր, երբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցում էր «Բանակ 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: Վերջին անգամ Կարապետյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի 11-ին, որտեղ հաջորդ օրը հանդիպել էր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգույի հետ։