«Ռուս վիտյազները» վայրէջք են կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում՝ ԱՄԷ-ում Dubai Airshow-2021 միջազգային ավիասրահի ճանապարհին:
«Ռուս վիտյազներ» բարձրագույն պիլոտաժի ավիախմբի անձնակազմը Սու-30ՍՄ նորագույն կործանիչներով վերադասավորում է կատարում Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Dubai Airshow-2021 միջազգային ավիասրահին մասնակցելու համար:
Մերձմոսկովյան Կուբինկայից չվերթը միջանկյալ վայրէջք է կատարում Երևանի «Էրեբունի» ավիաբազայում: Վայրէջքից հետո օդաչուներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցին ասել է, որ շուրջը գեղեցիկ երկինք ու լեռներ են։
«Շատ գեղեցիկ է։ Գեղեցիկ բնություն, տեսարաններ, լեռներ։ Արարատը երևում էր» - ասել է օդաչուն։
ԱՄԷ-ի ավիասալոնում օդատիեզերական ուժերի անձնակազմները պետք ցուցադրեն Սու–30ՍՄ-ի գերմրցութային հնարավորությունները: Օդաչուները ցույց կտան բարձրագույն պիլոտաժի խմբային ֆիգուրները՝ «Նեստերովի հանգույցը», «տակառը», «վիրաժը»: Կցուցադրվեն նաև «հայելի» ու «զանգ», ինչպես նաև անցումը ցածր բարձրության վրա ու չափազանց ցածր արագությամբ: